ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Նիկոլի հանցակցի հականիկոլական հայտարարությունը

Նիկոլի հանցակցի հականիկոլական հայտարարությունը
22.07.2023 | 12:13

Նախկինների գրկից Նիկոլի ոտքերի արանքում հարմարավետ տեղավորված և Նիկոլ Անհողին հլու հնազանդ ծառայած գեղցի (գյուղացու հետ չշփոթել) պաշտոնամոլ Արթուրը, որի, որպես գլխավոր դատախազ, գործունեության արդյունքում Նիկոլի բազում հակաօրինական և հակասահմանադրական արարքները կոծկվեցին, քրեական գործ չհարուցվեց Նիկոլի դավաճանության պահով, հիմա «դոշ է ծեծում», թե «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»:

Դհոլչի Արթու՛ր, Արցախը «без пяти минут» Ադրբեջանի կազմում է նաև քո նմանի պատճառով և չփորձես քո գեղցուն բնորոշ ճարպկությամբ, այսպիսի հայտարարություններ անելով չքմեղանալ ու Արցախի պաշտպան ներկայանալ:

Զավեշտ է` Արցախի հերոսների գլխին գործեր կարող Արթուրն Արցախ է պաշտպանում:

Արցախը Նիկոլի հետ համատեղ Ադրբեջանին հանձնողը ճղճղում է Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու մասին` իբր դուրս գալով Նիկոլի դեմ:

Նիկոլի գեղցի Արթու՛ր, դհոլդ զարգե...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. «Дно»- ն հենց սա է. բարոյականության «0» մակարդակ...

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ